Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ եղանակային պայմաններից ելնելով՝ շարունակում է փակ մնալ Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանպարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը։
Ռուսաստան գնացող բեռնատարների մուտքը հայ-վրացական սահմանին այս պահին արգելվել է միայն վերը նշված պատճառով։
Դեպի Լարս տանող ճանապարհի բացվելուն պես բեռնատարները հնարավորություն կունենան հատել հայ-վրացական սահմանը։