ՆԱՏՕ-ի ռազմաբազա է հրթիռակոծվել Իրաքում: Հյուսիսատլանտյան դաշինքի՝ Բաղդադի մոտակայքում տեղակայված զինուժին պատկանող ռազմակայանի ուղղությամբ արձակվել է մի քանի հրթիռ: Այս մասին հայտնում են արաբական լրատվամիջոցները:
Ռազմաբազայում տեղակայված են Իսպանիայի զորախմբերը, որոնք մասնակցում են «Իսլամական պետություն» խմբավորման դեմ իրականացվող հակաահաբեկչական պայքարին:
Սա վերջին օրերին արձանագրված արդեն երրորդ հարձակումն է Իրաքում ՆԱՏՕ-ի ռազմակայանի վրա: Անցյալ շաբաթ ռազմաբազայի հրթիռակոծման հետևանքով մահացել էր երեք զինվորական: