Իրաքի նախագահ Բարհամ Սալիհը երկրի կառավարության նոր ղեկավար է նշանակել: Նոր վարչապետ Ադնան ալ-Զուրֆիին հանձնարարվել է Իրաքի նախարարների նոր կաբինետ ձևավորել 30 օրվա ընթացքում՝ ամիսներ շարունակվող քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար: Այս մասին գրում է RT-ը:
Իրաքի նորանշանակ վարչապետ Ադնան ալ-Զուրֆին փոխարինելու է կառավարության նախկին ղեկավար Ադել Աբդուլ Մահդիին, որը դեկտեմբերին տեղի ունեցած զանգվածային խռովությունների ֆոնին հրաժարական էր տվել: