Իրանում կորոնավիրուսից մահվան դեպքերը հասել են 988-ի, որոնցից 135-ը՝ վերջին 24 ժամվա ընթացքում: Կորոնավիրուսի տարածման վիճակագրական վերջին տվյալները հրապարակել են Իրանի առողջապահության նախարարությունից: Այս մասին գրում է Reuters գործակալությունը:
«Կորոնավիրուսից մահացության թիվը հասել է 988-ի: Վերջին 24 ժամվա ընթացքում վարակվել է 1178 մարդ: Ընդհանուր առմամբ, ամբողջ երկրում վարակվածների թիվը հասնում է 16.169-ի»:
Իրանի առողջապահության նախարարությունից տեղեկացնում են նաև, որ ապաքինվել է 5.389 մարդ: