Կորոնավիրուսի տարածման պատճառով Իրանի կալանավայրերից ազատ է արձակվել 85 հազար բանտարկյալ: Այս մասին հայտնել է Իրանի դատական իշխանության պաշտոնական ներկայացուցիչը: «Այսօր ազատ է արձակվել 85 հազար կալանավոր»,- տեղեկացրել է նա:
Իրանի իշխանությունները կորոնավիրուսի մասին առաջին անգամ հայտարարել էին փետրվարի 19-ին: Այդ օրվանից վարակը տարածվել է երկրի բոլոր շրջաններում: Իրանում վարակվածների թիվը հասնում է 15 հազարի, մահացել է 853 մարդ, ապաքինվել է մոտ 5 հազարը: