Մարդու իրավունքների պաշտպանը մեկնարկել է կանանց հաջողության պատմությունների հանրային իրազեկման արշավ, որը նպատակ ունի կոտրել հասարակությունում կանանց դերի վերաբերյալ կարծրատիպերը և հաջողված պատմություններով ոգեշնչել հասարակությանը։
Պաշտպանն առաջարկում է միանալ «Դարձիր օրինակ» կոչի տարածմանը և ուղարկել կանանց հաջողված պատմություններ [email protected] հասցեին։ Պատմությունները կոգեշնչեն կանանց` դառնալ հաջորդ օրինակը։
Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած կանանց հաջողության պատմությունների «Դարձիր օրինակ» շարքի հերոսը hրետանային զորամասի կառավարման դասակի հրամանատար Քրիստինե Մկրտչյանն է:
«Իմ օրինակով սովորեցրել եմ հարգել համազգեստ կրող կնոջը, վերաբերվել տղամարդկանց հետ հավասար»,- ասել է դասակի հրամանատարը: