Սիրիայի Իդլիբ նահանգում ահաբեկիչները ականապատել ու պայթեցրել են Լաթաքիա-Հալեպ (M4) մայրուղու՝ Արիա քաղաքից արևմուտք գտնվող «Մոհամբալ» կամուրջը, որպեսզի խափանեն ռուս-թուրքական համատեղ պարեկությունը: Այս մասին տեղեկացնում է SANA սիրիական գործակալությունը:
Բացի դրանից՝ զինյալները տասնյակ քաղաքացիական անձանց կենդանի վահան են դարձրել մայրուղու վրա, որտեղ վրաններ են տեղադրվել և արգելափակել ճանապարհն այրվող անվադողերով: Քաղաքացիների մի մասին զինյալները դրամական պարգևներ են առաջարկել, եթե նրանք շարունակեն մնալ վրաններում: