Քիչ առաջ ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի ուղիղ միացմամբ տեղեկացրեց, որ «վերջին տվյալներով՝ կորոնավիրուսի հաստատված ևս 6 դեպք ունենք, որոնք կապված են արտադրամասերից մեկի հետ, և, ընդհանուր առմամբ, դեպքերն այս պահին 78-ն են, որից 18-ը փաստացի եղել են առանց ցուցումների հետազոտված»:
Նախարարը հավելեց, որ օրվա վերջին առնվազն 600 ինքնամեկուսացված անձինք կլինեն: