Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ գուցե չկա գերժամանակակից տեխնիկա, բայց կա կամք ու հնարամտություն՝ տարբեր եղանակներով կազմակերպելու փողոցների ախտահանման աշխատանքները:
«Այսօր ջրցան մեքենայի հետ մեկտեղ աշխատել է նաև տրակտոր, որը շիթային ցողման եղանակով ապահովել է կենտրոնական և բանուկ փողոցների լրացուցիչ ախտահանում»,- գրել է Դիանա Գասպարյանը: