Մարտի 17-ին, կյանքի 78-րդ տարում, մոսկովյան հիվանդանոցներից մեկում մահացել է գրող Էդուարդ Լիմոնովը: Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտարարել է Պետդումայի պատգամավոր Սերգեյ Շարգունովը: Ռուսական ԶԼՄ-ները հենց նրան են հղում անում լուրը հաղորդելիս:
Հիշեցնենք, որ բավական սկանդալային և ոչ միանշանակ ընկալվող կենսագրությամբ ռուս գրողը դեռ 2018-ի հոկտեմբերին էր դժգոհել իր առողջությունից: Որոշ ժամանակ կլինիկայում լինելուց հետո գրողն ասել էր, որ բավական լավ է զգում իրեն: Այս պահին հայտնի չէ, թե մահն ինչից է վրա հասել: