Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել, որով հայտնել է գավառցի այն բնակչի առողջական վիճակի մասին, որի մոտ կորոնավիրուս էր կասկածվում:
«Գեղարքունիքի մարզի հարգելի' բնակիչներ.
Ուրախ եմ տեղեկացնել, որ Գավառի մեր բնակիչը անցավ կորոնավիրուսի հետազոտման տեստը, և արձանագրվեց բացասական արդյունք։
Այս պահին մարզում կորոնավիրուսով վարակված կամ մեկուսացված դեպքեր չունենք։
Հետևեք միայն պաշտոնական լրահոսին, պահպանեք արտակարգ դրության կանոնները և եղեք առողջ»: