Նոր կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը կանխելու նպատակով Արցախի ֆինանսների նախարարությունը հորդորում է հարկ վճարողներին՝ սպասարկող ստորաբաժանումներ այցելել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Միաժամանակ, ԱՀ ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ հարկ վճարողները հիմնականում կարող են օգտվել առցանց գործիքներից և հեռախոսակապից (e-taxpayer բջջային հավելված, էլեկտրոնային փոստ և այլն):