ՀՀ Առողջապահության նախարար Ալինա Նիկողոսյանը Ֆեյսբուքում գրառում է արել, տեղեկացնելով նախարար Թորոսյանի և Հանրապետության խոշոր բժշկական կազմակերպությունների ղեկավարների հանդիպման մասին:
«Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանի խոշոր բժշկական կազմակերպությունների տնօրեններին, ներկայացրել արտակարգ դրության ժամանակ նախատեսվող աշխատանքները և առանձնահատկությունները:
Նախարարն անդրադարձել է արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշմանը և մանրամասնել, թե բժշկական կենտրոններն ինչ սկզբունքով պետք է կազմակերպեն իրենց գործունեությունը»: