ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը գրառում է արել Ֆեյսբուքում՝ հանրությանը տեղեկացնելով իր վերջին հանձնարարության մասին:
«Սիրելի' հայրենակիցներ,
Այսօր ցուցում եմ տվել պատկան գերատեսչություններին, որ մինչև ապրիլի 14-ը՝ ժամը 17:00 ներառյալ, ձեռնարկեն անհապաղ գործողություններ, ապահովելու փակ տարածություններում գործող խոշոր առևտրային օբյեկտներում հետևյալ միջոցառումները.
✅աշխատակիցների ապահովումը բժշկական դիմակներով և ախտահանիչ նյութերով,
✅տարածքի ախտահանումը և սանիտարական անհրաժեշտ պայմաններ ապահովելուն ուղղված այլ գործողությունների պարբերական իրականացումը,
✅անձանց կուտակումների բացառումը և գոյացած հերթերի կազմակերպումը»,- գրել է Ավինյանը։