Փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ այսօր ցուցում է տվել համապատասխան գերատեսչություններին 50 և ավելի աշխատակից ունեցող արտադրական ընկերությունների վերաբերյալ:
«Մասնավորապես.
կազմել սանիտարահամաճարակային կանոնների պահպանման, դրանց խախտման դեպքում հնարավոր վտանգների և աշխատանքների կազմակերպման ուղեցույց,
ներկայացնել աշխատանքը հերթափոխով կազմակերպելու իրավակարգավորումներ։
Բացի դրանից՝ Առողջապահության նախարարությունը կմշակի ու պարետատուն կներկայացնի տրանսպորտային միջոցների ախտահանման վերաբերյալ միասնական ցուցումների փաստաթուղթ»,- գրել է Տիգրան Ավինյանը: