Մարտի 17-ից Եվրամիության և Շենգենյան գոտու սահմանները 30 օրով կփակվեն կորոնավիրուսի պատճառով: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը՝ ժողովրդին ուղղված հեռուստատեսային ուղերձում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել էր, որ ԵՄ-ն կարող է փակել արտաքին սահմանները օտարերկրացիների առջև՝ բացառությամբ հրատապ ճանապարհորդության: