Ժնևում Առողջապահության համաշխարհային կազմակերպության կենտրոնակայանի երկու աշխատակից վարակվել է կորոնավիրուսով: Նրանք մեկուսացվել են, ուսումնասիրվում է աշխատակիցների շփման շրջանակը:
«ԱՀԿ-ի երկու աշխատակիցների մոտ հաստատվել է COVID-19-ի վարակը: Նրանք երկուսն էլ մեկուսացվել են, իսկ նրանց գործընկերները ստուգում են անցել: Ակնկալում ենք ավելի շատ տեղեկատվություն»,- տեղեկացրել է ԱՀԿ-ի մամուլի քարտուղարը: