Կորոնավիրուսի ճիրաններում հայտնված աշխարհը նոր ճանապարհներ է փնտրում՝ մեկուսացման դժվար ժամերը ինքնակրթությանն ու ինքնակատարելագործմանը հատկացնելու համար:
Հայաստանում ևս այդ առումով փնտրտուքի մեջ են, և Կոմիտասի թանգարանը առաջիններից է, որ վիրտուալ տուր է առաջարկում՝ «Մնա՛ տանը, թանգարանը կգա տուն» նշանաբանով: