Քրիստոֆեր Հիվյուն, որը հայտնի դարձավ «Գահերի խաղը» աշխարհահռչակ սերիալում Թորմունդի դերով, հայտարարել է, որ վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին դերասանը հայտնել է Ինսթագրամում։
«Ցավոք, այսօր հանձնած թեստը ցույց տվեց, որ վարակվել եմ կորոնավիրուսով։ Ես ու ընտանիքս կինքնամեկուսանանք տանն այնքան, որքան կպահանջվի»։
Նորվեգացի դերասանը խորհուրդ է տվել հնարավորինս զգույշ լինել և միասին պայքարել հիվանդության տարածման դեմ։
Վերջին տվյալներով՝ Նորվեգիայում 1348 վարակված կա, մահացել է 3 մարդ։