ՈՒԵՖԱ-ն մեկ տարով հետաձգվել է EURO 2020-ը կորոնավիրուսի պատճառով: Այս մասին գրում է The Guardian պարբերականը՝ հղում անելով Նորվեգիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտարարությանը: Եվրոպական մրցաշարը նախատեսված էր անցկացնել այս տարի՝ հունիսի 12-ից մինչև հուլիսի 12-ը, սակայն կորոնավիրուսի աննախադեպ ճգնաժամով պայմանավորված՝ ՈՒԵՖԱ-ն որոշում է կայացրել մարզական միջոցառումն անցկացնել մեկ տարի անց:
Եվրոպայի ֆուտբոլի ղեկավար մարմինը համաժողով է անցկացրել եվրոպական 55 ֆուտբոլային ազգային ասոցիացիաների հետ: Հանդիպումից 17 րոպե անց Նորվեգիայի ֆուտբոլի ֆեդերացիան Twitter-ի իր էջում հայտարարել էր, որ մրցաշարը մեկ տարով հետաձգվում է: The Guardian-ը գրում է, որ ավելի ուշ ՈՒԵՖԱ-ն իր հայտարարությամբ հաստատել է տեղեկությունը: Ըստ հայտարարության, առաջարկվում է այն անցկացնել 2021-ի հունիսի 11-ից մինչև հուլիսի 11-ը: