Վրաստանի ոստիկանները հայտնաբերել ու կարանտինային գոտի են տեղափոխել ինքնամեկուսացման կարգը խախտած 13 անձի: Ավելի վաղ ինքնամեկուսացման կանոնների խախտման համար 55 մարդ էր տեղափոխվել կարանտինային գոտի:
Վրաստանի ՆԳՆ-ը նշել է, որ հանրապետության տարածքում գտնվող բոլոր քաղաքացիները պարտավոր են պահպանել Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կանոնները և հարգել Հանրային առողջապահության ծառայության որոշումները: