Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Դավիթ Բեգինյանն ազատվել է Գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝
Դավիթ Բեգինյանին ազատել Գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից»,- հաղորդվում է կառավարությունից:
Վարչապետի մեկ այլ հրամանով ՀՀ գլխավոր հարկադիր կատարող է նշանակվել Սերգեյ Մեղրյանը:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով, «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով՝
Սերգեյ Մեղրյանին նշանակել Գլխավոր հարկադիր կատարող»,-ասված է հրամանի մեջ: