Նոր մեկուսացումներ են տեղի ունեցել երեկ երեկոյան հաստատված դեպքերի շրջանակում: Մեկուսացվածների թիվը 380-ից ավելի է, մինչև օրվա վերջ կավելանա և կհասնի 430: Նոր տվյալներ հաստատված դեպքերի վերաբերյալ չկան, քանի որ թեստերի արդյունքները դեռ պատրաստ չեն: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նա նշեց, որ հաստատված դեպքերի թիվը 30-ն է, մեկը դուրս է գրվել հիվանդանոցից, նա առողջ է, բոլորի առողջական վիճակը գնահատվում է բավարար, միայն երկուսի մոտ առկա է թոքաբորբ, բայց որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: