Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Կառավարության կողմից ներդրված էլեկտրոնային կառավարման գործիքները հնարավորություն են տալիս պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ հաղորդակցվել առցանց եղանակով՝ առանց տնից դուրս գալու անհրաժեշտության։ Հորդորում է՝․
-
Е-request.am էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով առանց տնից դուրս գալու դիմում, բողոք և հարցում ուղարկել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին։ Е-request.am համակարգով հարցում ուղարկելիս որպես պատասխան ստանալու եղանակ նշեք էլեկտրոնային փոստը, և համապատասխան մարմինը պատասխանը կուղարկի Ձեր էլեկտրոնային փոստի հասցեին.
-
բոլոր վճարումներն իրականացնել առցանց բանկինգ ծառայության միջոցով, իսկ դրա անհնարինության դեպքում՝ e-payments.am համակարգի, վճարահաշվարկային տերմինալների` «ԹելՍել», «ԻզիՓեյ», «Իդրամ» «Մոբի Դրամ» վճարային համակարգերի միջոցով, ինչի շնորհիվ անհրաժեշտություն չեք ունենա այցելել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ,
-
հարկային մարմինների հետ հաղորդակցվել taxservice.am կայքի էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով.
-
ոստիկանության և ճանապարհային ոստիկանության հետ կապված խնդիրների դեպքում օգտվել police.am կայքում առկա էլեկտրոնային գործիքակազմից.
-
կադաստրի կոմիտեի հետ հաղորդակցվել e-cadastre.am էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակի միջոցով.
-
պետական մարմիննների հետ կապված հրատապ խնդիրներ առաջանալու դեպքում հաղորդակցվել տվյալ մարմնի հետ «Թեժ գիծ» հեռախոսային ծառայության կամ ֆեյսբուքյան էջի միջոցով:
Հավելեմ նաև, որ պետական մարմինների աշխատակիցները անհրաժեշտության դեպքում էլեկտրոնային փաստաթղթաշարժի Mulberry համակարգի միջոցով հնարավորություն ունեն իրենց աշխատանքը կատարել տնից։