ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Թվիթերի էջում գրառում է կատարել՝ նշելով.
«ՀՀ 67 քաղաքացիներ բարեհաջող վայրէջք կատարեցին Հռոմից Երևան: Հրաշալի աշխատանք Հռոմում հայ դիվանագետների կողմից: Խորին շնորհակալություն եմ հայտնում եվրոպական «Ատլանտիս» ավիաուղիներին, Հայաստանի քաղավիացիայի իշխանություններին, ՀՀ առողջապահության նախարարությանը: Հատուկ շնորհակալություն Իտալիայի իշխանություններին՝ ընթացակարգերը դյուրացման համար, ինչպես նաև Մոլդովային և ԱԳ նախարար Աուրելիո Չիոքոային՝ ինքնաթիռի անձնակազմի տեղափոխման հարցում ցուցաբերած աջակցության համար»: