ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ Հռոմ-Երևան չվերթով ինքնաթիռը մի քանի ժամ ուշացումով, սակայն բարեհաջող, ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան։
«Թռիչքի ժամանակ արտակարգ պատահարներ չեն եղել։ Ժամանելուն պես բարձր ջերմություն ունեցողներ չեն եղել։ Մնացածը՝ ըստ նախապես հայտարարված պլանի»,- գրել է նախարար Թորոսյանը։