Իսպանական Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հայտարարել է, որ առաջիկայում վերջնական որոշում կկայացվի առաջնության հետագա ճակատագրի վերաբերյալ, սակայն կան բոլոր պատճառները այն այլևս չշարունակելու՝ հայտնել է իսպանական AS-ը։
«Այս վերջին օրերի ընթացքում կապի մեջ եմ եղել Լա Լիգայի մասնակից ակումբների ներկայացուցիչների հետ, զրուցել եմ կապի բոլոր հնարավոր միջոցներով։ Առայժմ ամեն ինչ գնում է նրան, որ մենք հենց այսպես էլ կավարտենք առաջնությունը։ Քանի որ անցկացվել է մրցաշարի ավելի քան 75 տոկոսը, այս պահի դրությամբ կօգտվենք հնարավոր տարբերակից ու այլևս չենք շարունակի Լա լիգայի այս մրցաշրջանը։
Կապի մեջ եմ նաև իտալական, իսպանական, գերմանական ու այլ երկրների ներկայացուցիչների հետ։ Մենք փորձում ենք լուծում գտնել ստեղծված խնդրին։ Կորոնավիրուսը մեր բոլորիս պատուհասն է, դրա համար կան բժիշկներ։ Մենք էլ պետք է լուծենք ֆինանսական բոլոր հարցերը, որոնք առաջացել են դրա պատճառով»,- Տեբասի խոսքը մեջբերում է AS-ը՝ հղում անելով Cadena Cope-ին։