Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության արտահերթ նիստի ընթացքում կոչ արեց Հայաստանից Արցախ և հակառակ ուղղությամբ երթևեկել միայն բացառիկ անհրաժեշտության դեպքում:
«Քանի որ մինչև այս պահը Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսի ոչ մի դեպք չի արձանագրվել, կոչ անենք մեր քաղաքացիներին, որ Արցախից Հայաստան և Հայաստանից Արցախ ուղևորվեն միայն բացառիկ անհրաժեշտության դեպքում: Նաև պայմանավորվենք, որ անցագրային կետերում ջերմաչափում կիրականացվի երկու կողմերից ուղևորվող քաղաքացիներին և ջերմություն ունենալու պարագայում կխնդրեք քաղաքացիներին վերադառնալ իրենց բնակավայրեր»,- նշեց վարչապետը: