ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել, որում հայտնում է, որ ավելի վաղ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը հորդորել էր առևտրային բանկերին և վարկային կազմակերպություններին ստեղծված իրավիճակում վարկառուների (օրինակ՝ հյուրատնային, ռեստորանային, տրանսպորտի, զվարճանքի ոլորտում գործող) վարկային պարտավորությունների հանդեպ կիրառել անհատական մոտեցում, իրականացնել հաղորդակցում երկկողմանի համաձայնությամբ՝ անցանկալի հետևանքներից խուսափելու համար:
Բացի այդ, ՀՀ տարածքում գործող բանկերն ու վարկային կազմակերպություններն իրենց հայեցողությամբ կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակում ռիսկային գոտում գտնվող իրենց աշխատակիցների (վաթսուն տարեկանից բարձր, հղի կանանց և քրոնիկական հիվանդություններ ունեցողների) համար ապահովել են հեռավար աշխատանքային պայմաններ։
«Եվս մեկ անգամ հորդորում ենք քաղաքացիներին օգտվել օնլայն ֆինանսական ծառայություններից, վճարահաշվարկային հավելվածներից և առցանց բանկային ծառայություններից, հարցերի դեպքում կապ հաստատեք ձեզ սպասարկող ֆինանսական կազմակերպության հետ ու ստացեք ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները, իսկ ձեզ հետաքրքրող այլ հարցերի համար կարող եք զանգահարել ՀՀ Կենտրոնական բանկի թեժ գծին՝ 011561954, 011563950 010592697 հեռախոսահամարներով»։