Չինական կորոնավիրուսը այլևս չինական չէ: Վարակը տարածվել է մոտ 120 երկրում՝ չխնայելով բարձրաստիճան պաշտոնյաների, անվանի մարզիկների և հոլիվուդյան աստղերի:
Բրազիլիայի նախագահի հիվանդության մասին լուրը հերքվեց, Կանադայի վարչապետ Ջաստին Թրյուդոն ինքնամեկուսացել է: Մեծ Բրիտանիա այցից հետո նրա կնոջ՝ Սոֆի Թրյուդոյի հիվանդությունը հաստատվել է:
Վարակը հաստատվել է Ավստրալիայի ներքին գործերի նախարարի մոտ, այն հասել է ՄԱԿ-ի գրասենյակ, ԱՄՆ Կոնգրես և մի շարք երկրների խորհրդարաններ: