Կորոնավիրուսից մահացությունը մեծ թափ է ստացել Իտալիայում, Իսպանիայում և Ֆրանսիայում:
Իտալիայում իշխանությունները ահազանգել են վիրուսից մահացության կտրուկ աճի մասին: Վերջին տվյալներով՝ զոհերի թիվն այստեղ հասել է 1806-ի: Իտալիայում վարակվել է 24.747 քաղաքացի:
Ֆրանսիայում մեկ օրվա ընթացքում մահացել է 31 մարդ՝ երկրում մահացության ընդհանուր թիվը հասցնելով 120-ի: Վարակվածների ընդհանուր թիվն ավելացել է՝ հասնելով 5400-ի:
Իսպանիան դարձել է համաճարակի երկրորդ խոշոր երկիրը Եվրոպայում: Այստեղ գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակման առնվազն 8744 դեպք: Մարտի 16-ի դրությամբ մահացել Է 297 մարդ, ապաքինվել՝ 521:
Առավել մեծ թվով վարակվածներ են հայտնաբերվել Մադրիդի ինքնավար հանրակցությունում, որի ղեկավար Իսաբել Դիաս Այուսոն նույնպես վարակվել Է կորոնավիրուսով: Ավելի վաղ վարակ էր հայտնաբերվել Իսպանիայի երկու նախարարի, երկրի կառավարության նախագահ Պեդրո Սանչեսի տիկնոջ՝ Բեգոնյա Գոմեսի, Կատալոնիայի ղեկավարի տեղակալ Պերե Արագոնեսի մոտ: