Առողջապահության նախարարությունը տեսանյութի միջոցով ներկայացնում է քայլեր, որոնք կկանխեն կորոնավիրուսի տարածումը: Խորհուրդ է տրվում՝
-
հաճախ լվանալ ձեռքերը, խուսափել աչքերին, բերանին և քթին դիպչելուց.
-
հազալիս բերանը ծածկել արմունկով կամ անձեռոցիկով.
-
խուսափել մարդաշատ վայրեր այցելելուց.
-
վատառողջ լինելու՝ նույնիսկ թեթև ջերմություն կամ հազ ունենալու դեպքում մնալ տանը.
-
ջերմություն, հազ և շնչառության դժվարություն ունենալու դեպքում անմիջապես դիմել բժշկի.
-
հարցերի դեպքում զանգահարել շուրջօրյա գործող «Օպերատիվ զանգերի կենտրոն»՝ 060-83-83-00.
-
հետևել միայն պաշտոնական լրահոսին: