Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ հատուկ նիստում հաստատեց, որ կորոնավիրուսի 15 որ դեպք է արձանագրվել, ինչը նշանակում է, որ արտակարգ դրության հաստատումն ադեկվատ որոշում էր:
«Սկսեմ վատ լուրերից. այսօր 15 նոր դեպք ենք ունեցել, 5-ը՝ Էջմիածնում, և, վստահ չեմ, ոնց որ Չարենցավանում էլ նոր դեպք ունենք, և սա ցույց է տալիս, որ արտակարգ դրությունը ադեկվատ որոշում է»,- նշեց վարչապետը:
Նշենք, որ ժ. 23-ի սահմանում ՀՀ Առողջապահության նախարարությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ Հայաստանում պաշտոնապես հաստատվել է կորոնավիրուսի 15 նոր դեպք, և այս պահին վարակակիր են 45 հոգի:
Ավելի վաղ Կառավարությունն արտահերթ նիստում որոշում էր կայացրել ՀՀ տարածքում արտակարգ դրություն հայտարարելու մասին: