Կորոնավիրուսը չշրջանցեց նաև Սիրիան: Այն հայտնաբերվել է զինվորականների շրջանում: Այս մասին հաղորդել է Bolt գործակալությունը:
Ոչ պաշտոնական տվյալներով՝ COVID-19-ի թեստեր են անցկացվել երկրում տեղակայված թուրքական զորքերում, և երեք զինծառայողի մոտ արդյունքը դրական է եղել: Հայտնի չէ, թե քանի զինծառայող է վարակվել վիրուսով, քանի որ այս դեպքից հետո անցել է մեկ շաբաթ, իսկ կրկնակի թեստ անցկացնել չի հաջողվել:
Նման թեստեր են անցկացվել նաև սիրիական բանակում: Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ վիրուսին «հաջողել» է հիմնավորվել ինչպես Սիրիայի և Թուրքիայի զինված ուժերում, այնպես էլ ջիհադիստների շրջանում: