«Այնպես չէ, որ մենք բոլորին ասում ենք թող բոլորը գնան իրենց տներն ու ոչինչ չանեն...Մենք չենք ասում՝ մարդիկ թող, օրինակ, ռեստորան չգնան: Մենք ասում ենք՝ թող պահպանեն կանոնները...ձեռքսեղմումով չբարևեն, դիմակներով սպասարկեն: Կամ՝ ասում ենք, որ այս պահին կան ռիսկային գոտիներ...ռիսկային գոտի է Էջմիածինը...այստեղ անելիք անեն և ռեստորանի տերերը, և քաղաքացիները:
Այսինքն, մենք պետք է փորձենք այս նոր իրավիճակին հարմարվել, կյանքը շարունակվում է»,- ԱԺ-ում հայտարարեց վարչապետը, հընթացս նկատելով, որ հենց այդ պահին ԱԺ դահիճում 100-ից ավելի մարդ է ներկա և անընդհատ տանը լինելու խիստ անհրաժեշտությունը, թերևս, վերաբերում է միայն 60-ից անց մարդկանց ու քրոնիկ հիվանդներին: