Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց, որ կորոնավիրուսով վարակված անձանցից 1-ը Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկի աշխատակից է: Նրա աշխատանքային գործընկերներն ու ձեռնարկության աշխատակիցները մեկուսացվում են:
«Գիշերն աշխատանքներ են տարվել այդ ձեռնարկության աշխատակիցների շրջանում՝ հասկանալու՝ ովքեր են կոնտակտավորները, որպեսզի նրանց մեկուսացնենք։ Մեկուսացման աշխատանքներն իրականացվել են և իրականացվում են»,- ասաց վարչապետը:
ՀՀ վարչապետը նաև ասել էր, որ քննարկվում է երկրում կամ երկրի առանձին հատվածներում արտակարգ դրություն մտցնելու հարցը։ Խորհրդակցությունից հետո որոշումները հայտնի կդառնան։