Կառավարությունն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հաստատելու որոշում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ որոշումը ուժի մեջ կմտնի այսօր ժամը 18:30-ից և կգործի մինչև ապրիլի 14-ը՝ ժամը 17.00-ը ներառյալ:
Հիշեցնենք, որ Կառավարության նիստից հետո օրենքի ուժով ԱԺ արտահերթ նիստ է գումարվելու, որտեղ հարցեր կհնչեն նաև պատգամավորներից: