«Այսօր տեսա Կենտրոնական բանկի հայտարարությունը, որ մասնաճյուղեր փակելու վերաբերյալ որևէ որոշում չի եղել։ Դրանք սպոնտան խուճապային որոշումներ են, որն առաջիկա օրերին կկարգավորվի։ Համենայնդեպս, հաճախորդի համար որևէ նեգատիվ հետևանք չի լինի... եթե կլինեն այդպիսի փորձեր, սա այն դեպքն է, որ մենք միջամտելու հնարավորություն կունենանք»,– այսօր ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետն այդկերպ պատասխանեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում այն բանկերի աշխատելաոճին, որոնք, մասնավորապես, Էջմիածնում փակում են բանկի մասնաճյուղը և վճարումներ չեն ընդունում:
Վարչապետը նաև հավելեց, որ եթե մարդը գնացել է բանկ, որ, օրինակ, իր վարկը փակի, բայց հնարավորություն չի ունեցել, քաղաքացու նկատմամբ որևէ վերապահում չի կարող լինել: