Պատժամիջոցների պատճառով Իրանում առկա է կորոնավիրուսից պաշտպանող բժշկական սարքերի՝ դիմակների և ձեռնոցների ու վարակի ախտորոշման թեստերի սուր դեֆիցիտ:
Երկրում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 13 հազարի, գրանցվել է ավելի քան 600 մահ: Վերջին տվյալները վկայում են, որ մահացածների 55%-ը 60 տարեկանից բարձր են, իսկ մոտ 15%-ը` 40 տարեկանից ցածր: Այս մասին հայտարարել է հանրապետության առողջապահության նախարարության ներկայացուցիչը:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին աշխարհի առաջնորդներին կոչ է արել օգնել վերացնելու ԱՄՆ պատժամիջոցները, ինչն Իրանին կօգնի արդյունավետ պայքարելու համաճարակի դեմ՝ հայտնում է Euronews-ը: