Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը որոշել է Նախարարների կաբինետի ձևավորումը վստահել Բենի Գանցին և հորդորել է դա անել հնարավորինս արագ՝ կորոնավիրուսի տարածման պայմաններում:
Ավելի վաղ, Քնեսետի անդամների կեսից ավելին՝ 61 խորհրդարանական, աջակցել է «Կախոլ-Լավան» կենտրոնամետ դաշինքի ղեկավարի թեկնածությանը:
Չնայած մարտի 2-ին կայացած ընտրություններում առավել ձայներ հավաքեց Բենիամին Նեթանյահուի «Լիքուդ» կուսակցությունը, Նեթանյահուն 61-ի փոխարեն ստացավ 58 պատգամավորի աջակցությունը: Իսկ Իսրայելի օրենքով կառավարություն կարող է ստեղծել պատգամավորական մանդատների մեծամասնությունը ստացած կուսակցության ղեկավարը:
Գանցի համար որոշիչ էր «Մեր տունն Իսրայելն է» կուսակցության յոթ պատգամավորի աջակցությունը: Վերջին շրջանում կուսակցության ղեկավար Ավիգդոր Լիբերման-Նեթանյահու հարաբերությունները հետ խիստ լարված էին: