Մեր հանրապետության քաղաքացիները կարող են խանութից գնել ինչ ուզում են, գնել այնքան, որքան ուզում են, և ես համոզված եմ, որ ապրանքները չեն վերջանա: Ինձ ասել են, որ ապրանքները չեն սպառվի: Հիմա կարող է՝ էսօր մի ապրանքի մասով ինչ-որ պակասություն նկատվի, բայց այդ ապրանքը պահեստներում կա, ներկրողների հետ խոսել ենք...
Բայց նաև չեմ կարծում, որ որևէ մեկը նորմայից ավելի ապրանք գնելու կարիք ունի այս պահին...Մենք ասում ենք, որ ինչքան էլ գնեք, վաղը գնաք խանութ, այդ նույն ապրանքից էլի դրված է լինելու էնտեղ»,- ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Փաշինյանը: