Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ու առողջապահական միջազգային և ներպետական կազմակերպությունները հորդորում են հետևել վիրուսի տարածումը կանխարգելող մի քանի պարզ, բայց կարևոր միջոցների:
Հաճախակի լվանալ ձեռքերը՝ 20 վայրկյան տևողությամբ, խուսափել աչքերին, բերանին և քթին դիպչելուց: Հազալիս բերանը փակել արմունկով կամ անձեռոցիկով: Խուսափել մարդաշատ վայրեր այցելելուց, իսկ վատառողջ լինելու դեպքում մնալ տանը և անմիջապես դիմել բժշկի: