Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Marca-ի հետ խոսել է Հայաստանի հավաքականի, Երևանի և կորոնավիրուսի հետ կապված համաճարակային իրավիճակի մասին:
«Մինչև Հայաստանի հավաքականը գլխավորելը, այս երկրի մասին հիշում էի «Եվրատեսիլից», քանի որ նրանք մեզ շատ միավորներ տվեցին (ծիծաղում է): Ինձ տպավորել է Երևանը. այն շատ ուրախ ու ապահով քաղաք է: Ինձ դեռ Մարչենան էր ասել, որ սա շատ լավ երկիր է:
Ինչ վերաբերում է ֆուտբոլին, ապա հրաշալի է, որ Հայաստանն ունի լավ ակադեմիա, որտեղ կա 10 մարզադաշտ, աշխատելու համար նպաստավոր պայմաններ: Մեր հիմնական նպատակը Մունդիալի եզրափակիչ փուլի ուղեգիր ձեռք բերելն է, որին Հայաստանի հավաքականը երբեք չի մասնակցել: Ինձ նորարարական մասնագետ եմ համարում, միշտ փորձում եմ հակառակը համոզել ինձ չհավատացողներին: Ցանկանում եմ նոր մեթոդներ կիրառել մարզումներին, շրջապատված լինել պրոֆեսիոնալներով: Եվ այդ ամենը Խինես Մելենդեսի հետ, որի շնորհիվ է, որ այսօր այստեղ եմ: Պետք է աշխատենք 35-40 ֆուտբոլիստի հետ: Նրանք երբեք Եվրոպայի առաջնության չեն մասնակցել: Փորձելու ենք կապի դուրս գալ բոլոր այն ֆուտբոլիստների հետ, որոնք խաղում են արտերկրում: Ինձ ասել են, որ այստեղ ֆուտբոլիստները շատ հայրենասեր են ու կրում են հավաքականի մարզաշապիկը մեծ պատասխանատվությամբ: Դա շատ կարևոր է:
Այստեղ կորոնավիրուսի դեպքերն այդքան շատ չեն: Սա փոքր երկիր է ու ամեն ինչ վերահսկվում է. փողոցներում անցուդարձ կա, կյանքը նորմալ է, չնայած այստեղ նույնպես դադարել են ներքին առաջնության խաղերը: Երեխաներս Մադրիդում են, ու գիտեմ՝ ինչ է կատարվում այնտեղ»,- ասել է Կապառոսը: