Առողջապահության նախարարությունը տեսանյութով ներկայացրել է, թե ի՞նչ է կորոնավիրուսը և ինչպե՞ս պետք է պաշտպանվել: Նշվում է, որ կորոնավիրուսն առաջացնում է սովորական հարբուխից մինչև ծանր հիվանդություններ, օրինակ՝ Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշ, ծանր սուր շնչառական համախտանիշ: Այժմ հայտնաբերված վիրուսը կորոնավիրուսի նոր ենթատեսակ է: Կորոնավիրուսից խուսափելու համար պետք է՝
-
խուսափել հարբուխով կամ գրիպանման հիվանդություններով անձանց հետ շփումից.
-
հաճախակի լվանալ ձեռքերն օճառով և ջրով կամ մաքրել ալկոհոլային հիմքով ախտահանիչով.
-
հազալիս կամ փռշտալիս փակել փակել բերանը և քիթը անձեռոցիկով.
-
գրիպանման երևույթների առկայության դեպքում դիմել բժշկի.
-
չզբաղվել ինքնաբուժությամբ.
-
միջազգային ուղևորություններ ծրագրելիս հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը: