Թուրքիայում անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու 12 դեպք, որի արդյունքում երկրում վարակվածների թիվը հասել է 18-ի: Այս մասին այսօր՝ մարտի 16-ին, հայտնել է առողջապահության նախարար Ֆահրեթթին Կոջան:
Ըստ Թուրքիայի առողջապահության նախարարության՝ վարակի երկու նոր դեպքերը կապված են առաջինի՝ մարտի 11-ի դեպքի հետ, յոթը «եվրոպական ծագում» ունեն, մնացած երեքը Միացյալ Նահանգներից են:
Թուրքիայի կառավարությունն ուժեղացրել է վիրուսի տարածման դեմ պայքարը, փակվել են դպրոցներն ու համալսարանները, չեղարկվել են մարզական միջոցառումները, դադարեցվել է օդային հաղորդակցությունը մի շարք երկրների հետ:
Կարանտինի մեջ են հայտնվել Սաուդյան Արաբիա ուխտագնացությունից Թուրքիա վերադարձած հազարավոր մուսուլմաններ: Երկուշաբթի Թուրքիայի ՆԳՆ-ն հրահանգել է փակել բոլոր բարերն ու գիշերային ակումբները: