Էստոնիայի կառավարությունը երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով արտակարգ իրավիճակ է հայտարարել: Արտակարգ իրավիճակը կշարունակվի մինչև 2020 թ. մայիսի 1-ը, քանի դեռ կառավարությունն այլ որոշում չի կայացրել: Այն նաև ազդում է դպրոցների, մշակութային կյանքի և նավարկության վրա: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի դեսպանատունը Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում:
Ներկայացվում են արտակարգ իրավիճակի միջոցառումները՝
-
Բոլոր հասարակական հավաքներն արգելված են:
-
Մարտի 16-ից բոլոր դպրոցները դադարեցնում են առկա ուսուցումը. այն կփոխարինվի տնային ուսուցմամբ: Բոլոր տարրական, հիմնական, ավագ, միջնակարգ, արհեստագործական և բարձրագույն դպրոցներին ու համալսարաններին մարտի 13-ին կտրամադրվեն ուղեցույց և նյութեր հետագա դասապրոցեսի համար:
-
Համալսարաններում և հետազոտական հաստատություններում հետազոտությունների իրականացումը կշարունակվի:
-
Մանկապարտեզների և երեխաների խնամքի հաստատությունների աշխատանքային ժամերը և կազմակերպումը կորոշեն մանկապարտեզի համար պատասխանատու տեղական մարմիններն ու իշխանությունները:
-
Քաղաքացիները ստիպված կլինեն անցնել սանիտարական ստուգումներ ցամաքային սահմանային անցակետերում, ինչպես նաև լրացնել այն ձևաթղթերը, թե երբ են նրանք մտել Էստոնիա և որտեղ են եղել: Օդանավակայաններում և նավահանգիստներում կներդրվի սանիտարական հսկողություն, իսկ հարցաշարերը կներդրվեն նաև ցամաքային սահմանային անցակետերին:
-
Տալլին-Ստոկհոլմ-Տալլին ուղևորատար նավի տոմսերի վաճառքը կդադարեցվի: Բեռնափոխադրող ընկերությունների հետ համագործակցության արդյունքում կմշակվեն և կիրականացվեն վիրուսի տարածումը սահմանափակող միջոցառումներ:
-
Գրադարանները բաց են մնում միայն սահմանափակ չափով:
-
Թանգարաններն ու կինոթատրոնները փակ կլինեն այցելուների համար մինչև մայիսի 1-ը:
-
Արգելվում են բոլոր ներկայացումները, համերգները և գիտաժողովները:
-
Բոլոր մարզական միջոցառումներն արգելված են մինչև մայիսի 1-ը:
-
Այցելության արգելք կլինի բոլոր խնամքի տներում, հիվանդանոցներում և կալանավայրերում: