Եկեղեցական արարողությունները կիրականացվեն առանց հավատացյալների ներկայության։ Եպիսկոպոսական ժողովը նման որոշում է կայացրել կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու համար:
Եպիսկոպոսական ժողովն անցկացվել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նախագահությամբ։
Կորոնավիրուսի հաստատված դեպքերի ավելացմամբ պայմանավորված՝ առաջարկվում է Հայաստանում արտակարգ դրություն սահմանել։
Մարտի 16-ի դրությամբ՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված 30 քաղաքացի կա: Կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտն արդեն բուժվել է: