Առողջապահության նախարարությունը տեսանյութի միջոցով ներկայացնում է, թե ինչպե՞ս և ո՞ր դեպքում պետք է դիմակ կրել: Նշվում է, որ առողջ մարդը պետք է դիմակ կրի միայն այն դեպքում, երբ պացիենտի է խնամում, ինչպես նաև հազալու կամ փռշտալու դեպքում: Դիմակներն արդյունավետ են, երբ համակցվում են ձեռքերի հաճախակի լվացմամբ և ջրով կամ ախտահանմամբ՝ ալկոհոլային հիմքով ախտահանիչով: Եթե կրում եք դիմակ, ապա պետք է իմանալ, թե ինչպես այն օգտագործել: Պետք է նախքան դիմակ հագնելը՝
-
լվանալ ձեռքերը օճառով, ջրով կամ մաքրել ալկոհոլային հիմքով ախտահանիչով.
-
ծածկել բերանը և քիթը դիմակով և համոզվել, որ հնարավորինս հերմետիկ հպվել է դեմքին.
-
խուսափել դիմակին դիպչելուց այն կրելու ընթացքում, իսկ եթե դիպել եք՝ ապա լվանալ ձեռքերն օճառով.
-
փոխարինել դիմակը նորով, երբ այն խոնավանում է կամ կրելուց հետո առնվազն անցել է 4 ժամ: