ԵՄ-ն կարող է փակել արտաքին սահմանները օտարերկրացիների մուտքի համար, բացառությամբ հրատապ ճանապարհորդության: Սահմանափակումը նախատեսված է 30 օր: Եվրահանձնաժողովը ԵՄ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարներին առաջարկում է նման միջոցներ ձեռնարկել որպես կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի մաս: Այս մասին ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:
Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարին հայտարարել է, որ երկիրը պատրաստ է փակել իր սահմանները: Սահմանափակումները չեն տարածվի երկիր վերադարձող ֆինների և երկրում ապրողների ու աշխատողների վրա: Ավելի վաղ Ավստրիան, Հունգարիան, Չեխիան, Դանիան, Լեհաստանը, Լիտվան, Գերմանիան և Շվեյցարիան տեղեկացրել էին Եվրահանձնաժողովին սահմանային հսկողություն հաստատելու մասին:
Նախատեսված է հսկողություն հաստատել 10 օրով, այնուհետև անհրաժեշտության դեպքում այն կարող է երկարաձգվել մինչև երկու ամիս: