Սոցիալական ապահովության ծառայությունը Ֆեյսբուքի էջում հայտարարություն է տարածել՝ կոչ անելով քաղաքացիներին առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Սոցիալական ապահովության տարածքային բաժիններ այցելել միայն խիստ անհրաժեշտության դեպքում, տարածքային բաժին այցելության հրատապ անհրաժեշտության դեպքում պահպանել հիգիենայի տարրական կանոնները, ինչպես նաև ըմբռնումով վերաբերվել ծառայության աշխատակիցների գործունեության ընթացքում հիգիենայի կանոնների պահպանման խնդրանք-հորդորին:
Սոցիալական ապահովության ծառայությունը ևս մեկ անգամ շեշտել է՝ սույն հաղորդագրությունը տարածվում է բացառապես վիրուսի տարածման կանխարգելման նպատակով և ամուր առողջություն մաղթում մեր հայրենակիցներին: Առանձին ծրագրերով կարող են իրենց դիմումն ուղարկել առցանց եղանակով: (հղումը՝ http://online.ssa.am/)